Թուրքիան այժմ ունի շատ տարածաշրջանային հակառակորդներ և թուրքերը պետք է որոշեն, թե որտեղ է ավելի հարմար տեղակայել ՌԴ-ից գնված C-400 համակարգերը: Դա կոլեկտիվ որոշում է՝ ՊՆ-ի և ԳՇ-ի: Նրանք դրանք կարող են տեղակայել Էգեյան ծովում, Անկարայի և Ստամբուլի մերձակայքում, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Իվան Ստարոդուբցևը:
Նա նշել է, որ C-400 համակարգերը՝միավորիչ գործոն են թուրք հասարակության համար:
Ըստ նրա, կառավարական շրջանակները կողմ են, որ այդ համակարգերը գնվեն, կողմ են արտահայտվում նաև ընդդիմադիր շրջանակները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50688