Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում՝ իր սահմաններից այն կողմ անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին նիստից հետո հայտնել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը:
Թուրքիան սահմանների անվտանգությունն ապահովելու շրջանակներում հայտարարել է, որ կշարունակի խաղաղ բնակիչների համար միջանցք ստեղծելուն ուղղված բոլոր հնարավոր ջանքերը:
Անվտանգության խորհրդից հայտնել են, որ Թուրքիայի դիրքորոշումը հիմնավորված է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ձգտմամբ, ինչպես նաև ուղղված է երկրի՝ միջազգային իրավունքի նորմերից շեղվող օրինական շահերի պաշտպանությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50679