Georgian Airways-ը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել

Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Այս մասին ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի հայտարարության մեջ:


Ավիաընկերությունը ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ նվազման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել:


Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50613