ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ հետ լայնածավալ երկխոսություն միջուկային զենքի չտարածման հարցերով

ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի հետ լայնածավալ երկխոսություն միջուկային զենքի չտարածման հարցերով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:


«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության մեջ ենք: Հույս ունենք, որ այն կվերաճի ինչ-որ բանի, որ կընդգրկի չտարածման ավելի լայն շրջանակ, որը կվերաբերի ոչ միայն միջուկային հարցերին: Հույս ունենք, որ Չինաստանը կմիանա մեզ այս քննարկումների ժամանակ: Մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է այսպիսի քննարկումների մաս կազմի», - ասել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50609