Մամուլ. «Աշխատել ցմահ». ի՞նչ է հորդորել ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հրայր Թովմասյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` վերջինիս նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր-օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը նախագահի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ և աշխատել իր ցմահ պաշտոնում: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք նույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի, եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել: Մեզ հայտնի դարձավ, որ հարկայինն այնտեղ ստուգումներ է իրականացրել ու տուգանել, որի հետ ՀՀ նախկին վարչապետի եղբոր ընկերությունը համամիտ չէ եւ այն վիճարկում է դատարանում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հաջորդ տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր Վաղինակ Ղազարյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ վրացական ընդդիմությունը հասավ նրան, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենան բացառապես համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ այլեւս մեծամասնական ընտրված պատգամավորներ չեն լինելու: Ղազարյանի գնահատմամբ՝ սա կարող է բացասական անդրադառնալ Ջավախքի վրա, եւ հայազգի պատգամավոր այլեւս չլինի Վրաստանի խորհրդարանում: «Իմ կարծիքով՝ մեզ համար շատ վատ է, որովհետեւ կուսակցության լիդերները բոլորն էլ Թիֆլիսում են նստած եւ իրենց թեկնածուների ցուցակն ունեն: Այդ ցուցակին ո՞ր ակտիվ ջավախցին պետք է ֆինանսավորի կամ ինչ-որ բանով օգնի այդ կուսակցությանը, որ իրենց առաջին համարներում տեղ գտնի: Եթե խելացի մոտեցում ցուցաբերեն, պետք է հենվեն հենց Ջավախքում հարցումների վրա եւ պարզեն, թե տեղում հեղինակություն ունեցող մարդկանցից ում կարելի է ընդգրկել ցուցակում: Հակառակ դեպքում մենք կարող ենք ընդհանրապես Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավոր չունենա»:


«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգեւավճար չեն ստացել։ Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչեւ այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգեւավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։ Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգեւավճարների բացակայության մասին չբարձրաձայնեն. մասնավորաբար, տարածքային գրասենյակներում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրացավ, եւ կոմպենսացիան լինելու է ընկերության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմիաների հաշվին»։ Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին»:


«Իրատես» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում է: Վերջիններս վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա, ինչն էլ քարտ-բլանշ է դառնալու իրենց ձեռքին, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը, ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո՝ ցնցումների տանեն Ղարաբաղը: Սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի տեսքով, ինչպես նաեւ ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին: Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով: «Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,-ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը»:


«Փաստ» թերթը գրում է. «Արցախում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվել է, սակայն Բաբայանի թիմը դեռ չի շտապում դրանք ներկայացնել ԿԸՀ. առաջիկա օրերին կներկայացվի։ Դիմումները հանձնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի ավարտվել, իսկ այդ ընթացքում նախաձեռնության անդամները սրբագրում են ստորագրությունների թերթիկները։ Սպասվում է, որ ԿԸՀ կհանձնվի մոտ 17-18 հազար ստորագրություն, որը իրավական եւ ընթացակարգային առումով պետք է ստուգվի նաեւ ԿԸՀ-ի կողմից։ Հետագա անելիքների մասին Բաբայանի գրասենյակում լռում են՝ չթաքցնելով, որ շատ բան կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարելիք այցից, ի վերջո, Բաբայանը դեռ մի տարի առաջ հայտարարել էր, որ իր քաղաքական ակտիվությունն Արցախում կախված է Փաշինյանի որոշումից, եւ այսօր նա ակնկալում է Փաշինյանի վերջնական դիրքորոշումն իր քաղաքական հեռանկարի առումով։ Սակայն հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Սա, ի դեպ, քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում գնահատվեց որպես ուղերձ Փաշինյանի կողմից»:


«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները։ «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը, մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Եվ հետաքրքիր է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ ըստ էության ոչ մի կերպ չեն խոչընդոտել: Եվ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն այս իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները ու փաթեթը` սահմանված կարգով ներկայացրել կառավարություն:


Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը` Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Ինչպես հայտնի է` հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Սակայն այս մասով դեռեւս նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան նախարարությունից նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ եւ հույս հայտնեցին, որ երկու երեք ամսից ավել չի տեւի»:


«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Եկեղեցականները մասնավորաբար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։ Այս հայտարարությունից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսեւորեցին ՀԱԵ դեմ։ Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավասարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենամեծ վնասն են տալիս Փաշինյանին։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսեւորումները նորություն չեն։ Դեռ մոտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի։ Առիթը եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռեւս մայիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, եւ համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н եւ Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռեւս 1998թ. եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։ Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետեւանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար եւ բավականին ծախսատար։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով։ Բացի այդ երկու անցակետերից նաեւ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50602

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online