Վրաստանում բոլորը ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ: Դրա համար անհրաժեշտ չէ ցույցեր կազմակերպել կամ ելույթներ ունենալ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գելա Վասաձեն:
Նա նշել է, որ եթե ինքը փողոցում 5 մարդ հարցնի, թե արդյոք նրանք ցանկանում են լավ հարաբերություններ ՌԴ-ի հետ, ապա նրանք դրական կպատասխանեն:
Ըստ նրա, եթե նա շեշտի, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների համար պետք է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից, ապա այդ 5 հարցվածները բացասական պատասխան կտան իր հարցին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50583