Իրանը հայտարարել է Արաքի միջուկային կայանում աշխատանքներն ակտիվացնելու մտադրության մասին:
Այդ մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Արաքի ռեակտորն աշխատում է «ծանր ջրով», և դրա ակտիվացումը հակասում է Իրանի և միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրին:
«Ծանր ջրով» աշխատող ռեակտորները կարող են արտադրել պլուտոնիում, որը միջուկային ռումբի հիմնական բաղադրիչն է: Պլուտոնիումը ստանում են ուրանի ճառագայթման մեթոդով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50581