Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախօրեին նա վիրավորվել է հակառակորդի կրակից»,- գրել է նա:
Նշենք, որ նախօրեին պաշտպանության նախարարությունը վիրավոր զինծառայողի մասին տեղեկատվություն չէր հաղորդել:
Երեկ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50579