Երեկ Սևանի ափամերձ տարածքներ այցելել է ավելի քան 100 հազար մարդ. Փաշինյան

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.


«ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ:


ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»,- գրել է նա:


Նշենք, որ նախօրեին վարչապետը լուսանկար էր հրապարակել Սևանից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50578