Թուրքիան հաջողությամբ կառավարվող ավիառումբ է փորձարկել

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերության արտադրած Atom անունով կառավարվող ավիացիոն ռումբը:


Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան առաջիկա երկու ամսվա ընթացքում գերժամանակակից զենքի փորձարկումներ կսկսի:


«Գաղտնիության պատճառով մենք առայժմ չենք հրապարակի տվյալ զենքի անունը, սակայն շուտով դրա մասին ամբողջ աշխարհը կիմանա»,- ասել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան «ստիպված» է ապահովել իր անվտանգությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50575