Եթե նախկինում ՆԱՏՕ-ին հավատարմությունը կասկածի տակ չէր դրվում, ապա այժմ Թուրքիայի գործողությունների պատճառով իրավիճակը փոխվում է: Այդ մասին հայտարարել է ավստրիացի գեներալ Վալտեր Ֆայթինգերը:
Նա նշել է, որ Անկարայի տատանումները ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև խաթարում է վստահությունը Դաշինքի նկատմամբ:
Ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ի բարդ գործընկերն է, որն իր ինքնուրույնությունը ցուցադրել է դեռևս 2003թ.-ին:
Նրա խոսքով, Թուրքիայի մերձեցումը ՌԴ-ի հետ խաթարում է ուժերի բալանսը Սև ծովում և Միջերկրական ծովի արևելքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50561