Թեհրանը ոսկոր է Էր-Ռիյադի և Թել-Ավիվի կոկորդում, ում աջակցում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի և Դոնալդ Թրամփի ընտանիքի միջև առկա են սերտ կապեր: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վիտալի Արկովը:
Ըստ նրա, Իրանի ու ՌԴ-ի միջև առկա է մրցակցություն տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում ու առաջին հերթին Հայաստանում: Պայքար է գնում նաև Ադրբեջանի համար, որտեղ ՌԴ-ի գլխավոր մրցակիցը Թուրքիան է:
Նրա խոսքով, առկա է սուր մրցակցություն նաև Կասպից ծովում, որն երկու երկրները համարում են իրենց գեոպոլիտիկ շահերի տարածք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50558