Շաբաթն առաջնագծում. Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց. Արցախի ՊՆ

Հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50537