Վրացական «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը հուլիսի 28-ին Բաթումում հանրահավաք է հրավիրել՝ պահանջելով հրաժարվել ՌԴ նկատմամբ ռազմատենչ հռետորաբանությունից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Գեորգի Լոմիյան:
Նրա խոսքով, կուսակցությունն ակնկալում է 13-15 հազար մասնակից:
Պահանջներից է նաև ռուս-վրացական հարաբերությունների վերադարձ մինչ ճգնաժամն առկա վիճակին, ինչպես նաև ռազմական բլոկերում Վրաստանի չմասնակցության կուրսի ընտրում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50521