Թուրքիան Ս-400 ԶՀՀ-ները կգործարկի արդեն 2020-ի ապրիլին, այսինքն անմիջապես համալիրների մոնտաժն ավարտելուց և անձնակազմի ուսուցումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով, Անկարան չի նահանջի իր դիրքորոշումից և թույլ չի տա վնաս հասցնել իր շահերին՝ ինչ էլ որ լինի։ «Ես հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական անձինք խելամիտ կգտնվեն պատժամիջոցների հարցում»,- ասել է Էրդողանը։
«Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի։ Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ, ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- հավելել է երկրի նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50518