Հուրգադայում գտնվող հայ ուղևորներն այսօր UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան. դեսպանատուն

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր Եգիպտոսի ժամով 15․00, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: 


«Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ», - ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, A&R tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացի երեկ չէր կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքը չի կայացել։ Պարզվել է, որ տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիաընկերության նկատմամբ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50504