2008 թվականի ռուս-վրացական պատերազմն ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա. «Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու, թե որ ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել», - նշեց նա։
Գրիգորյանը դրական տեղաշար տեսնում է նաև հայ-իրանական հարաբերություններում, հատկապես էներգետիկ ոլորտում.
«Ակտիվ քննարկվում է էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքը», - ասաց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50499