Կարեն Նազարյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Երուսաղեմի ռազմական ուխտում

ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», - ասված է նախագահի հրամանագրում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50497