ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ավարտել էիր պաշտոնական այցը Վրաստան:
«Ավարտեցի պաշտոնական այցս Վրաստան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ Զալկալիանիին՝ բարեկամության և շատ ջերմ հյուրընկալության համար։ Շատ արդյունավետ և նպատակաուղղված քննարկումներ էին։
Առկա է ընդհանուր ամուր հանձնառություն տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը, երկկողմ դինամիկ օրակարգին՝ բոլոր ուղղություններով»,- գրել է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50478