ՀՀ ԱԳՆ-ն ուշադիր հետում է Լարսի այլընտրանքի հարցով ՌԴ և Վրաստանի միջև բանակցություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ ՌԴ և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք, բնականաբար, դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»,- ասել է Մնացականյանը:


Նա հույս է հայտնել, որ դա մոտ ապագայի հարց է:  


«Կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելին ասել չեմ կարող»,- նշել է ԱԳ նախարարը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50450