Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:
Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ:
Հիշեցնենք, վերջին շրջանում Բագրատաշեն անցակետում հերթեր են գոյանում, մարդիկ ստիպված են լինում մի քանի ժամ անցկացնել հերթերում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50438