Նախօրեին Անկարայում վիրավորում ստացած բելառուսցի դիվանագետը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլիյ Գլազը հայտնել է, որ գիշերը դիվանագետը շտապ վիրահատվել է, այն հաջող է անցել:
Անկարայի նահանգապետը հորդորել է բելառուսցի դիվանագետ Ալեքսանդր Պոգանշևի դեմ մահափորձը չքաղաքականացնել, քանի որ այն կենցաղային վեճի հետևանք է։ Վասիփ Շահինը հաստատել է, որ միջադեպից հետո հանցագործը տուն է գնացել և ինքնասպանություն գործել։
Նշենք, որ դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ վերջինս որդու հետ զբոսնում էր Անկարայի Դիքմեն զբոսայգում: Նրա վրա կրակել են, երեխան չի տուժել: Ավելի ուշ թուրք իշխանությունները հայտնել են, որ հարձակվողը ինքնասպան է եղել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50437