Համաներմամբ ազատ արձակված 650 անձից 88-ը կրկին հանցագործություն է կատարել: Բացահայտվել է դրանցից 178-ը, ինչը ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը հանցանք է կատարել մոտ 2 անգամ:
Այս վիճակագրությունը այսօր ասուլիսում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Նրա խոսքով, ազատ արձակված շուրջ 650 անձից 88-ը հայտնաբերվել է կրկին հանցագործություն կատարելու համար:
Ոստիկանության ներկայացուցիչն ընդունեց, որ հանրապետությունում հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել, ինչը որոշակիորեն կապ ունի համաներման հետ.
«Խոսքը բացահայտված դեպքերի մասին է, և կարելի է ենթադրել, որ համաներմամբ դուրս եկած անձինք կարող են այլ հանցագործություններ էլ կատարած լինել, որոնք դեռևս բացահայտված չեն»,- շեշտեց Ղուկասյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50370