Օգոստոսի սկզբին Թբիլիսիի օդային տարածքում ավիաթռիչքները կսահմանափակվեն զորավարժությունների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը:
Անվտանգության նկատառումներից ելնելով թռիչքների համար տարածքը փակ կլինի հետևյալ ժամանակահատվածում՝ օգոստոսի 3, 4 և 5-ին ժամը 09:30-11:30 և 21:30-23:30, ինչպես նաև օգոստոսի 7,8 և 9-ին՝ ժամը 09:30-11:30:
Սահմանափակումների հետևանքով ավիաընկերությունները պետք է փոփոխություններ մտցնեն իրենց չվացուցակներում:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, հուլիսի 29–ից օգոստոսի 9–ը Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Agile Spirit–2019 զորավարժությունները: Նշված ժամանակահատվածում այն անցկացվելու է 3 վայրերում՝ Վազիանիում, Սենակիում և Ախալցխայի «Օրփոլո» զորավարժարանում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50368