Թուրքիայում մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ոստիկանները մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ քաղաքացի են ձերբակալել։


Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա ներկրած 650 տուփ ծխախոտ, 220 տուփ թութուն եւ 21 շիշ ալկոհոլային խմիչք։


Այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50348