Բորիս Ջոնսոնը կլինի Բրիտանիայի հաջորդ վարչապետը: Պահպանողական կուսակցությունը րոպեներ առաջ հրապարակեց ներկուսակցական ընտրության արդյունքները:
Բորիս Ջոնսոնը իր մրցակից Ջերեմի Հանթից մոտավորապես երկու անգամ ավելի շատ ձայն է ստացել:
Իշխող պահպանողականների առաջնորդը դառնում է Բրիտանիայի վարչապետ: Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնը կստանձնի վաղը:
Ավելի վաղ՝ 2019 թվականի հունիսին, երկրի գործադիր մարմինը ղեկավարող Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել Բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Նա զբաղեցրել է այդ պաշտոնը 2016 թվականից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50338