Ադրբեջանը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել. Քացարավա

«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան Facebook-ի իր էջում անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջիում տեղի ունեցած զարգացումներին:


Նրա խոսքով, ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել, որը լի է զինվորականներով:


Aliq.ge-ի հաղորդմամբ, Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից: Նրա խոսքով վրացի սահմանապահները 10 անգամ պակաս են ադրբեջանցի սահմանապահներից:


Շարժման առաջնորդն իր գրառման մեջ անդրադառնում է նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի նաև համալիրի ճակատագիրը: Նրա խոսքով, դեռ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, որ Գարեջին Ադրբեջանի տարածքն է:


Քացարավան իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50325