Շուրջ 14.7 մլն դրամ. դատախազության կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ռեկորդը

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ:


Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:


Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 18 դեպք, սոցիալական ապահովության ոլորտում՝ 5 դեպք, կրթության ոլորտում՝ 4 դեպք, առողջապահության ոլորտում՝ 2 դեպք, պրոբացիայի պետական ծառայության ոլորտում՝ 2 դեպք, քրեակատարողական ծառայության ոլորտում և այլ ոլորտներում 1-ական դեպքեր:


Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 60 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-ի փոխարեն, ինչը վկայում է կոռոպցիոն հանցագործության դեպքերի բացահայտման կտրուկ աճի և որպես հետևանք՝ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության մեծացման մասին: Նշված 60 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 22 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի փոխարեն: Քրեական հետապնդում է հարուցվել մասնավորապես՝ Գետազատ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Ջրահովիտ, Սուրենավան համայնքերի ղեկավարների, Արգավանդ համայնքի ղեկավարի և համայնքի նախկին ղեկավարի, Փոքր Վեդի համայնքի ղեկավարի և համայնքի մանկապարտեզի աշխատակցի, Արևաբույր համայնքի նախկին ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Բերքանուշ համայնքի ղեկավար և գրադարանավարի, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի և հաշվապահի, Պարույր Սևակ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի, նախկին տնօրենի և աշխատակցի, Դալար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի և աշխատակցի, «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկի, Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ:


Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ:


2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 14.775.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.884.000 ՀՀ դրամը։


Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 7 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 2.102.000 դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 460.000 ՀՀ դրամը, այսինքն այս տարվա համեմատ 6.2 անգամ քիչ:


Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Արարատի մարզի դատախազի կողմից ՀՀ Արարատի մարզպետին ներկայացվել է ընդհանուր առմամբ 7 միջնորդագիր: Վերջիններս քննարկվել են մարզխորհրդի նիստերում, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների խորհրդակցության ժամանակ՝ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատակիցների կողմից միջնորդագրերում ներկայացված նմանատիպ դեպքերը բացառելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50324

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel