Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիաները կշարունակվեն այլ ձեւաչափով

Վրաստանի խորհրդարանի մոտ երկրի ՆԳՆ ղեկավարի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն այլ ձեւաչափով: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:


Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ առցանց ծրագիր կներկայացնեն հասարակությանը` խորհրդարանի հարակից տարածքից:


Նախօրեին, բողոքի ակցիաների 32-րդ օրը, ելույթ ունեցողներին զուգահեռ կազմակերպվել էր ֆլի-մարկետ, որի ժամանակ շուրջ 40 ստարտափերներ ներկայացրել էին իրենց արտադրանքը: Կազմակերպիչների խոսքով, վաճառքից գոյացած գումարի մի մասը կգնա ակցիայի կազմակերպմանը:


Ամենօրյա գործողությունների ժամանակ հասարակության մի մասը պահանջում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը՝ հունիսի 20-21-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ ցուցարարների նկատմամբ կիրառելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50288