Հուլիսի 29–ից օգոստոսի 9–ը Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Agile Spirit–2019 զորավարժությունները: Նշված ժամանակահատվածում այն անցկացվելու է 3 վայրերում՝ Վազիանիում, Սենակիում և Ախալցխայի «Օրփոլո» զորավարժարանում։
Agile Spirit–2019 զորավարժությանը մասնակցելու են ՆԱՏՕ անդամ և դաշնակից 14 երկրների ավելի քան 3000 զինծառայող՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Մոնտենեգրոյից, Ռումինիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:
Նշենք, որ Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անկացվում են ամեն տարի՝ 2011-ից սկսած:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50286