Երկու լեգենդ՝ մեկ սեղանի շուրջ. ընկերը հայտնել է Արմեն Ջիգարխանյանի առողջականի մասին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, Facebook իր էջում գրառում է արել սիրված դերասանի առողջականի մասին: 


«Ցավոք, վերջին շրջանում որոշ ԶԼՄ-ներ կրկին սկսել են տեղեկատվություն տարածել Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին: Շտապում եմ բոլորին հանգստացնել՝ դա սուտ է և էժանագին ճանաչում փնտրող լրագրողների հորինվածքներ: Շատ տհաճ է, որ ոմանք նման բամբասանքներ են տարածում, իսկ որոշ դեպքերում հղում անելով հենց ինձ: Հույս ունեմ, որ անբարեխիղճ լրագրողները վերջապես հանգիստ կթողնեն մեր սիրելի արտիստի անունը:


Իրականում Արմեն Բորիսովիչը իրեն լավ է զգում, պատրաստվում է թատերական նոր սեզոնին: Հանդիպում է ընկերների հետ: Այսօր, օրինակ, ճաշել է իր երկարամյա ընկերոջ՝ Նիկիտա Սիմոնյանի հետ: Ինձ ևս բախտ վիճակվեց շփվել մեծ լեգենդների հետ և ինչպես միշտ՝ ամենը շատ ջերմ էր ու ուրախ»,- գրել է նա՝ հրապարակելով այդ հանդիպումից լուսանկար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50269