Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ ըստ պայմանագրային պարտավորությունների Հայաստանն ակնկալում է արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Տոնոյանը նաև այլ անակնկալներ խոստացավ՝ չբացելով փակագծերը. «Բանակում ռազմական անակնկալներ են լինելու»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50265