Կյանքի 73-րդ տարում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ԱԷՄԳ-ը գլխավորել է 2009-ին, մինչ այդ եղել է Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը գործակալությունում։
Ամանոն ծառայել է նաեւ ՄԱԿ-ում, 1972-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում։
Մասնագիտացել է զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ոլորտներում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50258