Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50201