Ամերիկյան օրենսդիրները Թրամփից պահանջում են պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ

Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատներն ուժեղացրել են ճնշումը նախագահ Թրամփի վրա՝ պահանջելով պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։


Օրենսդիրները պահանջում են, որ նախագահը հետեւի օրենքին, որը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել բոլորի դեմ, ովքեր գործեր են վարում ռուսական պաշտպանական ճյուղի հետ:

Հանրապետական սենատորներ Ռիք Սքոթն ու Թոդ Յանգը ներկայացրել են բանաձեւ՝ Անկարայի դեմ, ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գնման հետ կապված, պատժամիջոցներ մտցնելու կոչով։ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի գլխավոր դեմոկրատ Բոբ Մենենդեսն ասել է, որ Թուրքիան F-35 կործանիչների արտադրության ծրագրից հանելն այնքան էլ ուժեղ պատիժ չէ Անկարայի համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50170