ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Երկու կողմից ընդգծվել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըՄերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի ապահովման կարևոր գործոն է»,-ասվում է հաղորդագրությունում:
Զրույցը կայացել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50169