«Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տաարհանվել են, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել, որի ընթացքում 8 մարդ է տուժել, 2-ը հոսպիտալացվել։
Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ավելի ուշ ուղևորները այլ ինքնաթիռով մեկնել են Երևան, սակայն 28 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50167