Եթե Անկարան ցանկություն հայտնի, Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել: Այդ մասին լրագրողներին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Անկարայի` ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու որոշումը անհնարին է դարձնում նրա մասնակցությունը Ֆ-35 կործանիչների ստեղծման նախագծին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50146