ՌԴ-ն չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Известия» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից:


«Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը գտնվել և գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում», - ասել է Կարասինը:

Նա հայտարարել է, թե ենթադրում է, որ «Թբիլիսիի իրական քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, կարող են վերադարձնել այդ հարցը երկկողմանի օրակարգ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50139