ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների ուսումնասիրման գործընթաց, որից հետո միայն ՄԻՊ-ը կկարողանա փաստաթղթի վերաբերյալ գնահատականներ հնչեցնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Իմ աշխատակազմում հիմա նախաձեռնված է ուսումնասիրություն բոլոր փաստարկների, մտահոգությունների ու կողմ տեսակետների, որի արդյունքում ես կկարողանամ գնահատականներ տալ: Ես պետք է ուսումնասիրություն անեմ, որից հետո միայն գնահատականներ կհնչեցնեմ, հիմա պրոֆեսիոնալ չի լինի իմ կողմից դիրքորոշում հայտնելը», - հայտարարեց Թաթոյանը։
Նշենք, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2017թ.-ին, բայց այն դեռ չի վավերացվել:ՄԻՊ-ը
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50126