SOCAR Georgia Gas-ը, որը Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության դուստր կառույցն է, Վրաստանի մի շարք շրջաններում գազամուղներ է ձեռք բերել` 708,5 հազար մետր երկարությամբ:
Տեղեկության համաձայն` գազամուղները վաճառվել են ադրբեջանական ընկերությանը 24,2 մլն լարիով` մոտ 8,5 մլն դոլարով:
Գործարքի պայմանների համաձայն` ձեռք բերված սեփականության համար վճարումները պետք է ավարտվեն 18 տարվա ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50120