Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ այլ երկրների «քմահաճույքի» պատճառով: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Իսլամական հանրապետությունը մեր հարևանն է, մենք ամուր կապեր ունենք տարբեր ուղղություններով: Դադարեցնել բացառապես օրինական, փոխշահավետ համագործացությունը ինչ-որ մեկի ֆոբիաների և քմահաճույքի պատճառով մենք մտադիր չենք»,-ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50111