Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջային համագործակցությունն ու առևտրային կապերը կարևոր են, ուստի երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել:
Նրա կարծիքով` ռուսական շուկան շատ կարևոր է Վրաստանի համար, դրա փոխարինումը բարդ գործ է, և այն մարդիկ, որոնք հանդես են գալիս վրացական ապրանքների համար դրա փակման օգտին, երկրի թշնամիներն են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50110