ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես բացառել է F-35 կործանիչների ծրագրից:
«ԱՄՆ-ը եւ F-35 ծրագրի մյուս գործընկերները միակարծիք են Թուրքիային ծրագրից բացառելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրում:
Ընդ որում, նշվում է, որ Վաշինգտոնը նախկինի պես «բարձր է գնահատում» Անկարայի հետ իր ռազմավարական կապերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50109