Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:


Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50088