ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, թե Ռուսաստանի մեղքով Սիրիայում աճում է փախստականների թիվը:
Նա ասել է, որ իրականում հակառակն է կատարվում. ՌԴ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 310 հազար փախստական, որոնցից 100 հազարը` Լիբանանից, 210 հազարը` Հորդանանից:
«Եվ այդ գործընթացը շարունակվում է ամեն օր»,- նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` գոյություն չունեցող փաստեր հորինելու փոխարեն կենտրոնանալ այն խնդիրներ վրա, որոնք առաջանում են Սիրիայում ամերիկյան ներկայության հետևանքով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50084