Իրանը ցանկանում է Թրամփի համար ստեղծել ցուգցվանգի իրավիճակ, երբ ցանկացած քայլ անելով դու վատթարացնում ես քո նախկին իրավիճակը: Եթե Թրամփը ռազմական հարվածներով չպատասխանի Իրանի քայլերին, Թեհրանը շարունակելու է միջուկային զենք ստեղծելու իր քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է արևելագետ Միխայիլ Մագիդը:
Նա նշել է, որ Իրանը Թրամփի ներկայացնում է ծիծաղելի լույսի ներքո, որպես «թղթե վագր», ով չի կարողանում հակազդել Իրանին:
Ըստ նրա, իրանցիները կարող է ցանկանան ԱՄՆ-ին ներքաշել ցամաքային պատերազմի մեջ, որպեսզի նրանք մեծաքանակ զոհեր կրեն, ինչն էլ կհարվածի Թրամփի վարկանիշին և նա չի վերընտրվի 2020թ.-ի ընտրություններում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50077