ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վրացական հանրությունը պետք է երկրում հակառուսական ելույթների ֆոնին համախմբվի և պետական ու հանրային մակարդակով ստեղծված իրավիճակի շուրջ «ազնիվ զրույց» սկսի:
Խոսելով այն կշտամբանքների մասին, թե «իրենք կորցրել են Վրաստանը», Զախարովան ասել է. «Հավանաբար, եթե հունիս-հուլիս ամիսների դեպքերը չլինեին, հնարավոր է՝ ես այդ հարցերի համար պատմական օրինակներ, փաստարկներ բերեի: Սակայն այս իրադարձություններից հետո ուզում եմ ասել` չե՞ք կարծում, որ Վրաստանն ինքն իրեն է կորցրել»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50068