Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի դեմ ընդունված քայլերի, մասնավորապես` ավիաթռիչքների արգելքի չեղարկման հնարավորությունը, եթե վերանան ռուսաստանցիների անվտանգության համար սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:
«Հույս ունենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության համար առկա սպառնալիքները»,-ասել է նա:
«Մենք ցանկանում ենք բարեկամ լինել և համագործակցել` հանուն Ռուսաստանի և Վրաստանի բարօրության»,-հավելել է Լավրովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50057