ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա՝ նշելով, որ Անկարան այլևս չի կարող ակնկալել ամերիկյան Ֆ-35 կործանիչների ձեռքբերումը:
Ուրբաթ Ռուսաստանը սկսել է զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։
ԱՄՆ նախագահը Ռուսաստանի և Թուրքիայի պայմանագիրն «անարդար» է անվանել: Նա հիշեցրել է, որ Անկարան պատվիրել է հարյուր Ֆ-35 կործանիչ: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարողանա ավելին գնել»՝ Ս-400-ի գործարքի պատճառով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50043